21:48 2 հուլիսի, 2025Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Իսպանացի թենիսիստը 6:1, 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 733-րդ ռակետ, բրիտանացի Օլիվեր Տարվետային։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 17 րոպե։
Երրորդ շրջանում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի եւ աշխարհի 125-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի դիմակայության հաղթողը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.