20:35  ,  2 հուլիսի, 2025

Հովհաննես Բաչկովի մենամարտը Ստամբուլում՝ ուղիղ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) Ստամբուլում անցկացվող IBA Pro-7 Champions Night մրցաշարում մենամարտ է անցկացնում հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ։

Հովհաննես Բաչկովը ձեռքերի վիրահատությունից հետո այս տարվա մարտին հաղթական վերադարձ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգ։

Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում Հովհաննես Բաչկովը հաղթել էր վենեսուելացի Ջոս Բաստարդոյին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։

Հայաստանի հավաքականի ավագը նվաճել էր WBA Continental տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում