18:50  ,  2 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Արինա Սաբալենկայի երկրորդ հաղթանակը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:4), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 48-րդ ռակետ, չեխ Մարի Բոուզկովային։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 40-րդ ռակետ, բրիտանացի Էմմա Ռադուկանուի եւ աշխարհի 73-րդ ռակետ, չեխ Մարկետա Վոնդրոուշովայի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News