20:10  ,  1 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ երկրորդ շրջան

Աշխարհի չորրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան։ Լեհ թենիսիստուհին մեկնարկում 7:5, 6:1 հաշվով առավելության հասավ աշխարհի 64-րդ ռակետ, ռուսաստանցի Պոլինա Կուդերմետովայի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։

Իգա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 208-րդ ռակետ, ամերիկացի Քեթի Մաքնելին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News