19:06  ,  28 հունիսի, 2025

Մ-15 ԵԱ. Արամ Սարգսյանը 9:0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին եւ նվաճեց ոսկե մեդալը

Իտալիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը 68 կգ քաշային կարգի եզրափակիչում 9:0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին եւ նվաճեց ոսկե մեդալը։

41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձան փոխչեմպիոններ։

Վարդան Սահակյանը (44 կգ) և Գեղամ Եղիազարյանը (52 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ։

Հայաստանի հավաքականը 6 մեդալով գրավեց երկրորդ տեղը թիմային հաշվարկում։

Լուսանկարը՝ ՀԸՖ-ի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում