01:02  ,  28 հունիսի, 2025

Էդուարդ Սպերցյան․ Շնորհակալ եմ բոլորին, մեծ պատիվ է (ֆոտո)

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի խաղացող Էդուարդ Սպերցյան Ինստագրամում արած հրապարակումով շնորհակալություն է հայտնել երրորդ տարին անընդմեջ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանի մրցանակին արժանանալու համար։

«Շատ շնորհակալ եմ բոլոր, մեծ պատիվ է։ Այս մրցանակը միայն իմը չէ, այլեւ բոլորինը, ովքեր իմ կողքին են»,- գրել է Սպերցյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում