08:06  ,  27 հունիսի, 2025

«Փյունիկի» իսպանացի նորեկը

«Փյունիկին» է միացել միացել իսպանացի աջ եզրային հարձակվող Խավի Մորենոն, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:

2021-23 թթ․ Մորենոն հանդես է եկել Լեհաստանի Առաջին լիգայում ելույթ ունեցող «Լոձում»։

Խավի Մորենոյի նախորդ թիմն՝ Իսպանիայի Առաջին դիվիզիոնի (նշանակությամբ երրորդ լիգան) «Բ» խմբի ներկայացուցիչ «Հերկուլեսն» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հունվարից։

Իսպանացի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Հերկուլեսի» կազմում անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում