08:06 27 հունիսի, 2025«Փյունիկին» է միացել միացել իսպանացի աջ եզրային հարձակվող Խավի Մորենոն, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:
2021-23 թթ․ Մորենոն հանդես է եկել Լեհաստանի Առաջին լիգայում ելույթ ունեցող «Լոձում»։
Խավի Մորենոյի նախորդ թիմն՝ Իսպանիայի Առաջին դիվիզիոնի (նշանակությամբ երրորդ լիգան) «Բ» խմբի ներկայացուցիչ «Հերկուլեսն» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հունվարից։
Իսպանացի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Հերկուլեսի» կազմում անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.