Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը հաստատել է, որ ակումբը սկզբունքային համաձայնության է հասել «Կրասնոդարի» հետ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցում:
Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի 7-ին NEWS.am Sport-ը հայտնել էր, որ կողմերը ավարտել են փաստաթղթային ձեւակերպումների փուլը եւ համաձայնեցրել են կետերը:
25-ամյա հարձակվողն օրեր առաջ էր փոխհամաձայնության եկել Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի հետ: Մովսիսյանին ձեռք բերելու համար «Սպարտակը» ռուսական «Կրասնոդարին» վճարել է 7.5 միլիոն եվրո: Պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է 5 տարով:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։ Նա 2011-ին դանիական «Ռանդերսից» էր տեղափոխվել «Կրասնոդար»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի