19:15  ,  22 հունիսի, 2025

Արթուր Բազեյանը պարտվել է Սանկտ Պետերբուրգում

Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի չեմպիոն Արթուր Բազեյանը պարտվել է պրոֆեսիոնալ մենամարտում։

Հունիսի 21-ին  Սանկտ Պետերբուրգում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում աշխարհի հավաքականի կազմում Բազեյանը 60 կգ քաշային կարգում մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վսեւոլոդ Շումկովի հետ։

4-ռաունդանոց մենամարտում ռուս բռնցքամարտիկը հաղթանակի է հասել մրցավարների միաձայն որոշմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news