19:06  ,  20 հունիսի, 2025

Դավիթ Հակոբյանը կարիերան կշարունակի Սլովակիայում

19-ամյա կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը Երեւանի ԲԿՄԱ-ից կտեղափոխվի Սլովակիայի առաջնություն։ Նա պայմանագիր է կնքել Բարձրագույն լիգայի «Պոդբրեժովա» ակումբի հետ, հաղորդում է ԲԿՄԱ-ի ֆեյսբուքյան էջը։

Transfermarkt-ը Դավիթ Հակոբյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 հազար եվրո։

Սլովակիայի անցած առաջնությունում «Պոդբրեժովան» գրավել է 6-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News


  • Latest news