21:29  ,  6 հունիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Ալկարասը եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 8-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիի հետ, որը չկարողացավ ավարտին հասցնել մրցախաղը։ Ալկարասի օգտին 4:6, 7:6 (7:3), 6:0, 2:0 հաշվի ժամանակ Մուզետին հրաժարվեց շարունակել պայքարը։ Թենիսիստները կորտում անցկացրին 2 ժամ եւ 29 րոպե։

Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիների եւ աշխարհի 6-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի դիմակայության հաղթողը։

Ալկարասը պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը «Ռոլան Գարոսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News