00:31  ,  6 հունիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Կորի Գաուֆը եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Կորի Գաուֆը դուրս եկավ Փարիզում անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։

Ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 361-րդ ռակետ, ֆրանսիացի Լոիս Բուասոնի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 10 րոպե։

Եզրափակիչում Կորի Գաուֆի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News