15:24  ,  3 հունիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Արինա Սաբալենկան կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Փարիզում անցկացվող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:3), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 59 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Արինա Սաբալենկան կմրցի Էլինա Սվիտոլիա (Ուկրաինա, 13) - Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, 5) դիմակայության հաղթողի հետ։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News