15:53  ,  30 մայիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Արինա Սաբալենկան խնդիրներ չունեցավ

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան խնդիրներ չունեցավ Փարիզում անցկացվող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում։

Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 34-րդ ռակետ, սերբ Օլգա Դանիլովիչի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովան, որը 7:6 (7:4), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 22-րդ ռակետ, դանիացի Կլարա Թաուսոնին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News