10:39  ,  29 մայիսի, 2025

NBA․ «Օկլահոմա Սիթին» եզրափակիչում է (տեսանյութ)

«Օկլահոմա Սիթի Թանդերը» դուրս եկավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի եզրափակիչ։

«Մինեսոտա Թիմբերվուլվզի» հետ կիսաեզրափակիչ շարքի 5-րդ խաղում «Օկլահոմա Սիթի Թանդերն» առավելության հասավ 124:94 հաշվով եւ հաղթեց 4:1 ընդհանուր հաշվով։

«Օկլահոմա Սիթի Թանդերը» 2012 թվականից հետո առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ եւ կմրցի «Ինդիանա Փեյսերս» - «Նյու Յորք Նիքս» դիմակայության հաղթողի հետ։

Չորս խաղից հետո 3:1 հաշվով հաղթում է «Ինդիանա Փեյսերսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news