Թուրքիայում անցկացվող ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Բիբիկինան պատմական արդյունք գրանցեց՝ նվաճելով փոխչեմպիոնի կոչումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը:
Հայաստանի ներկայացուցիչը 3 մետր ոստնացատկում 322.95 միավորով դարձավ արծաթե մեդալակիր: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Շվեցարիան ներկայացնող Միշել Լուիզա Հեիմբերգը 335.10 միավորով:
Անկախ Հայաստանի առաջին մեդալը ջրացատկում Եվրոպայի առաջնություններում 2018 թ. նվաճել են Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը:
Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում անցկացված առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում Վլադիմիր Հարությունյան - Լեւ Սարգսյան զույգը դարձել էր բրոնզե մեդալակիր՝ զիջելով միայն Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի զույգերին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի