Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Բիբիկինան՝ ջրացատկի Եվրոպայի փոխչեմպիոն

23:10   27 մայիսի, 2025

Թուրքիայում անցկացվող ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Բիբիկինան պատմական արդյունք գրանցեց՝ նվաճելով փոխչեմպիոնի կոչումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը:

Հայաստանի ներկայացուցիչը 3 մետր ոստնացատկում 322.95 միավորով դարձավ արծաթե մեդալակիր: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Շվեցարիան ներկայացնող Միշել Լուիզա Հեիմբերգը 335.10 միավորով:

Անկախ Հայաստանի առաջին մեդալը ջրացատկում Եվրոպայի առաջնություններում  2018 թ. նվաճել են Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը:

Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում անցկացված առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում Վլադիմիր Հարությունյան - Լեւ Սարգսյան զույգը դարձել էր բրոնզե մեդալակիր՝ զիջելով միայն Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի զույգերին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.