18:30  ,  25 մայիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Արինա Սաբալենկայի վստահ մեկնարկը՝ 6:1, 6:0 (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան վստահ հաղթանակով մեկնարկեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Բելառուսի ներկայացուցիչն առաջին շրջանում 6:1, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 75-րդ ռակետ, ռուսաստանցի Կամիլա Ռախիմովային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ։

Երկրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 98-րդ ռակետ, շվեյցարացի Խիլ Բելեն Տեյչմանը, որը 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 153-րդ ռակետ, իտալացի Լուկրեցիա Ստեֆանինիին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News