00:57  ,  23 մայիսի, 2025

Հոկեյի ԱԱ․ Կանադայի սենսացիոն պարտությունը քառորդ եզրափակիչում

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Կանադայի հավաքականը չկարողացավ դուրս գալ Դանիայում եւ Շվեդիայում անցկացվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Կանադացիները քառորդ եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեցին Դանիային։

Կիսաեզրափակիչում Դանիան կմրցի Շվեյցարիայի հետ, որը 6:0 հաշվով հաղթել էր Ավստրիային։

Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաեւ Շվեդիան, որը 5:2 հաշվով պարտության մատնեց Չեխիային։

Շվեդիայի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի թիմը, որը 5:2 հաշվով հաղթել էր Ֆինլանդիային։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մայիսի 24-ին։

Հոկեյի աշխարհի առաջնություն, կիսաեզրափակիչի զույգերը

Շվեյցարիա - Դանիա

Շվեդիա - ԱՄՆ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news