01:00  ,  15 մայիսի, 2025

«Բոլոնիան»՝ Իտալիայի գավաթակիր (տեսանյութ)

«Բոլոնիան» նվաճեց ֆուտբոլի Իտալիայի գավաթը։ Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «Բոլոնիան» 1:0 հաշվով պարտության մատնեց «Միլանին»։

Միակ գոլը 53-րդ րոպեին խփեց շվեյցարացի հարձակվող Դան Նդոյը։

«Բոլոնիան» երրորդ անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր։ Նախորդ անգամ թիմն այս տիտղոսը նվաճել էր 1974 թվականին։

Իտալիայի գավաթ, եզրափակիչ

«Միլան» - «Բոլոնիա»՝ 0:1 

Դան Նդոյ, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News