23:09  ,  14 մայիսի, 2025

WTA-1000․ Արինա Սաբալենկան պարտվեց քառորդ եզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ դուրս գալ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում 4:6, 3:6 հաշվով պարտվեց աշխարհի 8-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։

Չժեն Ցինվենի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը, որը 6:4, 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւային։

Հռոմի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News