Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Հունանյանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:
Մինչեւ 77 կգ քաշայինների պայքարում Հունանյանը գրանցել է երկամարտի 335 կգ արդյունք՝ մեկ կգ-ով զիջելով հույն Անտոնիս Մարտիսիդիսին: 335 կգ արդյունք է ցուցադրել նաեւ իսպանացի Անդրես Մատան, ով Հունանյանին զիջել է անձնական քաշի պատճառով:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի Արմեն Ալեքյանը նվաճել էր հաղթողի կոչումը 69 կգ քաշային կարգում: Հայաստանի ներկայացուցիչ Զորիկ Պողոսյանը գրավել էր 5-րդ տեղը:
Ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնություն
Մինչեւ 77 կգ քաշային կարգ
1. Անտոնիս Մարտիսիդիս (Հունաստան) – 336 կգ (146+190)
2. Ռազմիկ Հունանյան (Ռուսաստան) – 335 կգ (150+185)
3. Անդրես Մատա (Իսպանիա) – 335 կգ (145+190)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:14 , 4 նոյեմբերի
20:01 , 4 նոյեմբերի
19:07 , 4 նոյեմբերի
18:03 , 4 նոյեմբերի
17:11 , 4 նոյեմբերի
16:02 , 4 նոյեմբերի
15:04 , 4 նոյեմբերի
14:05 , 4 նոյեմբերի
13:37 , 4 նոյեմբերի
13:06 , 4 նոյեմբերի