13:44 6 դեկտեմբերի, 2012Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Հունանյանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:
Մինչեւ 77 կգ քաշայինների պայքարում Հունանյանը գրանցել է երկամարտի 335 կգ արդյունք՝ մեկ կգ-ով զիջելով հույն Անտոնիս Մարտիսիդիսին: 335 կգ արդյունք է ցուցադրել նաեւ իսպանացի Անդրես Մատան, ով Հունանյանին զիջել է անձնական քաշի պատճառով:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի Արմեն Ալեքյանը նվաճել էր հաղթողի կոչումը 69 կգ քաշային կարգում: Հայաստանի ներկայացուցիչ Զորիկ Պողոսյանը գրավել էր 5-րդ տեղը:
Ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնություն
Մինչեւ 77 կգ քաշային կարգ
1. Անտոնիս Մարտիսիդիս (Հունաստան) – 336 կգ (146+190)
2. Ռազմիկ Հունանյան (Ռուսաստան) – 335 կգ (150+185)
3. Անդրես Մատա (Իսպանիա) – 335 կգ (145+190)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.