10:18  ,  5 մայիսի, 2025

Օսկար Պիաստրին՝ Մայամիի Մեծ մրցանակի հաղթող

«Մաքլարենի» ավստրալացի ավտոարշավորդ Օսկար Պիաստրին նվաճել է Ֆորմուլա-1-ի առաջնության Մայամիի Մեծ մրցանակի տիտղոսը։

«Մաքլարենի» բրիտանացի մրցարշավորդ Լանդո Նորիսը երկրորդն է։ Լավագույն եռյակը եզրափակեց «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Ջորջ Ռասելը։

Օսկար Պիաստրին նաեւ ընդհանուր հաշվարկի առաջատարն է։

Մայամիի Մեծ մրցանակ

1. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ 57 շրջան
2. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ +4,630
3. Ջորջ Ռասել («Մերսեդես»)` +37.644
4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)` +39.956
5. Ալեքսանդր Ալբոն («Ուիլյամս»)` +48.067
6. Անդրեա Կիմի Անտոնելի («Մերսեդես»)` +55.502
7. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ +57.036
8. Լյուիս Հեմիլթոն («Ֆերարի»)` +1:00.186
9. Կառլոս Սայնս («Ուիլյամս»)` +1:00.577
10. Յուկի Ցունոդա («Ռեդ Բուլ»)` +1:14.434

Ֆորմուլա-1, ընդհանուր անհատական հաշվարկ

1. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ 131 միավոր
2. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 115
3. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 99
4. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ 93
5. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 53
6. Անդրեա Կիմի Անտոնելի («Մերսեդես»)՝ 48
7. Լյուիս Հեմիլթոն («Ֆերարի»)՝ 41
8. Ալեքսանդր Ալբոն («Ուիլյամս»)՝ 30
9. Էստեբան Օկոն («Հաաս»)՝ 14
10. Լենս Ստրոլ («Աստոն Մարտին»)՝ 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English