22:36  ,  3 մայիսի, 2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստեցին «Կրասնոդարի» հաղթանակին (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում առաջատար «Կրասնոդարը» հյուրընկալեց Կազանի «Ռուբինին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

5-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 40-րդ րոպեին նրա փոխանցումից հետո դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Վիտոր Տորմենան։

«Կրասնոդարը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Կրասնոդար» - «Ռուբին»՝ 2:1

Էդուարդ Սպերցյան, 5, 11մ, Վիտոր Տորմենա, 40 - Իլյա Ռոժկով, 83

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում