17:58  ,  24 մարտի, 2012

Հեմիլթոնը դարձյալ առաջինն է

«Մաքլարենի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանում հաղթեց երկրորդ որակավորումը: Առաջնության երկրորդ փուլի՝ Մալայզիայի Մեծ մրցանակի գլխավոր մեկնարկում եւս Հեմիլթոնը կզբաղեցնի առաջին տեղը: Հեմիլթոնն առաջինն էր նաեւ Ավստրալիայի Մեծ մրցանակում:

Առաջին փուլի հաղթող Ջենսոն Բատոնը («Մաքլարեն») որակավորումն ավարտեց երկրորդ տեղում:

Մեկնարկային երկրորդ գիծը մարտի 25-ինբ Սեպանգում կզբաղեցնեն Միխայել Շումախերն («Մերսեդես») ու Մարկ Ուեբերը («Ռեդ Բուլ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում