Գերմանական Բունդեսլիգայի «Քյոլն» ակումբը պաշտոնական հրավեր է ուղարկել Վարազդատ Հարոյանին: Մարտի 25-ից 29-ը «Փյունիկի» ֆուտբոլիստը կանցկացնի գերմանական թիմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Քյոլնի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը երկար ժամանակ է հետեւում են Հարոյանի խաղին եւ վաղուց էին հրավիրում ֆուտբոլիստին, սակայն միայն այս պահին հարմար ժամանակ գտնվեց Հարոյանին ուղարկել Գերմանիա: «Քյոլն» թիմը ցանկանում է մոտիկից ճանաչել երիտասարդ ֆուտբոլիստին, տեսնել նրա ֆուտբոլային կարողությունները եւ մարդկային հատկանիշները:
«Քյոլնը» Երեւան է ուղարկել հաստատված ծրագիր, ըստ որի Հարոյանը մարտի 25-ին ներկա կլինի Բունդեսլիգայի հերթական տուրի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղին, իսկ հաջորդ օրերին երեք անգամ կմասնակցի գլխավոր թիմի մարզմանը:
Մարտի 29-ին Հարոյանը կվերադառնա Երեւան եւ «Փյունիկի» կազմում կնախապատրաստվի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Բանանցի» դեմ խաղին:
Լուսանկարը՝ uefa.com-ի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում