23:09  ,  21 ապրիլի, 2025

WTA-500․ Աշխարհի առաջին ռակետը պարտվեց եզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ նվաճել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։

Բելառուսի ներկայացուցիչը եզրափակիչում մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

27-ամյա Օստապենկոն մենախաղում նվաճեց 9-րդ տիտղոսը WTA-ի մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News