22:00  ,  21 ապրիլի, 2025

ԵԱ. Տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականներն առաջինն են թիմային հաշվարկում

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում  տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականներն առանձին թիմային հաշվարկներում առաջինն են, հաղորդում է ՀԾՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը 3-րդն է։

Երկամարտում Հայաստանը նվաճել է 10 մեդալ՝ 2 ոսկի, 6 արծաթ եւ 2 բրոնզ: 

Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանը (450, 210+240) եւ Գարիկ Կարապետյանը (411 կգ, 185 + 226),  արծաթե մեդալներ են նվաճել՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (202, 85+117), Գոռ Սահակյանը (338, 153+185), Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185), Աննա Ամրոյանը (231 կգ, 100+131), Սիմոն Մարտիրոսյանը (406 կգ, 180+225) եւ Լիանա Գյուրջյանը (246 կգ, 106+140):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151) եւ Դավիթ Հովհաննիսյանը (376 կգ, 173+203):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում