01:22  ,  2 ապրիլի, 2025

Իտալիայի գավաթ․ «Բոլոնիան» հաղթեց «Էմպոլիին»՝ 3:0 (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բոլոնիան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության մատնեց «Էմպոլիին»։

Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Տեյս Դալինգան, աչքի ընկավ նաեւ իտալացի վինգեր Ռիկարդո Օրսոլինին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24-ին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Ինտերն» ու «Միլանը»։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Էմպոլի» - «Բոլոնիա»՝ 0:3 (տեսանյութ)

Ռիկարդո Օրսոլինի, 23, Տեյս Դալինգա, 29, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News