21:29  ,  30 մարտի, 2025

Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով «Բորնմուտի» նկատմամբ։

14-րդ րոպեին 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել մանչեսթերյան թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բորնմուտի» բրազիլացի հարձակվող Էվանիլսոնը։

49-րդ րոպեին Էրլինգը Հոլանդը վերականգնեց հավասարությունը։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաեւ «Քրիսթալ Փելասը», «Նոթինգեմ Ֆորեսթը» եւ «Աստոն Վիլան»։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բորնմուտ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2

Էվանիլսոն, 21 - Էրլինգ Հոլանդ, 49, Օմար Մարմուշ, 63

Չիրացրած 11մ՝ Էրլինգ Հոլանդ, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում