21:29 30 մարտի, 2025«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով «Բորնմուտի» նկատմամբ։
14-րդ րոպեին 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել մանչեսթերյան թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բորնմուտի» բրազիլացի հարձակվող Էվանիլսոնը։
49-րդ րոպեին Էրլինգը Հոլանդը վերականգնեց հավասարությունը։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաեւ «Քրիսթալ Փելասը», «Նոթինգեմ Ֆորեսթը» եւ «Աստոն Վիլան»։
Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Բորնմուտ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2
Էվանիլսոն, 21 - Էրլինգ Հոլանդ, 49, Օմար Մարմուշ, 63
Չիրացրած 11մ՝ Էրլինգ Հոլանդ, 14
Omar Marmoush with the finish for @ManCity
— Emirates FA Cup (@EmiratesFACup) March 30, 2025
He's been on the pitch for less than 2 minutes #EmiratesFACup pic.twitter.com/uArYUsexFy
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.