18:58  ,  4 դեկտեմբերի, 2012

Զաալ Ջավախաձե. Հայաստանը նույնպես ուժեղ է, բայց Կուբան մրցակցությունից դուրս է

Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել հայերին այսպիսի ջերմ ընդունեության համար NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Վրաստանի երիտասարդական  հավաքականի գլխավոր մարզիչ  Զաալ Ջավախաձեն:

Ինչպե՞ս կգնահատեք Վրաստանի հավաքականի ելույթները Երեւանում:

Մեր մարզիկներից միայն մեկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մեր տղաները շատ երիտասարդ են: Այս աշխարհի առաջնությունը 1994-95 թվականներին ծնվածների միջեւ է:  Մեր տղաների մեծ մասը 1995-ի ծնվածներ են: Հույս ունեմ, որ եկող տարի Եվրոպայի առաջնությանը մենք լավ արդյունքներ կունենանք:

Վրաստանում բռնցքամարտը առաջնային մարզաձեւերի մեջ մտնո՞ւմ է:

Այո, այն շատ տարածված է: Խոսք են տալիս, որ ավելի լավ կլինի: Լավատեսորեն ենք տրամադրված:

Ի՞նչ կանխատեսում ունեք։ Ընդհանուր թիմային հաշվարկում ո՞ր հավաքականներն են հավակնում առաջին տեղի:

Կուբան: Հայաստանը նույնպես ուժեղ է, բայց Կուբան մրցակցությունից դուրս է: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այդքան էլ ուժեղ չեն։

Ի՞նչ տպավորություններ ունեք այս մրցաշարից:

Կազմակերպվածությունը  շատ բարձր մակարդակի վրա է: Այն, որ հայերը շատ հյուրասեր ազգ են՝ գիտեն բոլորը: Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել հայերին այսպիսի ջերմ ընդունելության համար: Երեւանը շատ գեղեցիկ եւ մաքուր քաղաք է:  Ինձ Հայաստանի երիտասարդությունը շատ դուր եկավ: Հայուհիները շատ գեղեցիկ են:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով