18:58 4 դեկտեմբերի, 2012Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել հայերին այսպիսի ջերմ ընդունեության համար NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Վրաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Զաալ Ջավախաձեն:
Ինչպե՞ս կգնահատեք Վրաստանի հավաքականի ելույթները Երեւանում:
Մեր մարզիկներից միայն մեկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մեր տղաները շատ երիտասարդ են: Այս աշխարհի առաջնությունը 1994-95 թվականներին ծնվածների միջեւ է: Մեր տղաների մեծ մասը 1995-ի ծնվածներ են: Հույս ունեմ, որ եկող տարի Եվրոպայի առաջնությանը մենք լավ արդյունքներ կունենանք:
Վրաստանում բռնցքամարտը առաջնային մարզաձեւերի մեջ մտնո՞ւմ է:
Այո, այն շատ տարածված է: Խոսք են տալիս, որ ավելի լավ կլինի: Լավատեսորեն ենք տրամադրված:
Ի՞նչ կանխատեսում ունեք։ Ընդհանուր թիմային հաշվարկում ո՞ր հավաքականներն են հավակնում առաջին տեղի:
Կուբան: Հայաստանը նույնպես ուժեղ է, բայց Կուբան մրցակցությունից դուրս է: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այդքան էլ ուժեղ չեն։
Ի՞նչ տպավորություններ ունեք այս մրցաշարից:
Կազմակերպվածությունը շատ բարձր մակարդակի վրա է: Այն, որ հայերը շատ հյուրասեր ազգ են՝ գիտեն բոլորը: Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել հայերին այսպիսի ջերմ ընդունելության համար: Երեւանը շատ գեղեցիկ եւ մաքուր քաղաք է: Ինձ Հայաստանի երիտասարդությունը շատ դուր եկավ: Հայուհիները շատ գեղեցիկ են:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.