Աշխարհի եւ Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիդ Տրեզեգեն ամռանը մերժել է «Յուվենտուսին», հայտնում է Football Italia-ն: Ֆրանսիացի հարձակվողը ներկայումս հանդես է գալիս արգենտինական «Ռիվեր Փլեյթում»:
«Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում էր քննարկել թուրինյան ակումբ իմ տեղափոխության հարցը ամռանը, սակայն ես որոշեցի մնալ Արգենտինայում:
Իմ նպատակն է հաղթել «Ռիվեր Փլեյթի» հետ»,- ասել է Դավիդ Տրեզեգեն:
Հիշեցնենք, որ Տրեզեգեն «Յուվենտուսում» անցկացրել է 11 մրցաշրջան` այդ ընթացքում խփելով 158 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում