23:52  ,  24 մարտի, 2025

WTA-1000․ Արինա Սաբալենկան 1/4 եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մայամիում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Բելառուսի ներկայացուցիչը 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլիզնին։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռաետ, չինացի Չժեն Ցինվենը։

Մայամիի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News