23:35  ,  17 մարտի, 2025

Եվրոպայի լիգայի քառակի գավաթակիր Գամեյրոն ավարտեց կարիերան

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կեւին Գամեյրոն 37 տարեկանում ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նա գրառում է արել սոցիալական ցանցերում։

Գամեյրոն ֆրանսիական «Ստրասբուրի» սան է, հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Լորիանում», ՊՍԺ-ում, իսպանական «Սեւիլիայում», «Աթլետիկոյում» եւ «Վալենսիայում»։

Ֆրանսիայի հավաքականում նա խաղացել է 2010-2017 թվականներին։

Գամեյրոն ՊՍԺ-ի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, «Սեւիլիայի» հետ՝ Եվրոպայի լիգայի եռակի հաղթող, մեկ անգամ էլ այս տիտղոսը նվաճել է «Աթլետիկոյի» հետ։ «Վալենսիայի» կազմում Գամեյորն դարձել է Իսպանիայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news