23:35 17 մարտի, 2025Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կեւին Գամեյրոն 37 տարեկանում ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նա գրառում է արել սոցիալական ցանցերում։
Գամեյրոն ֆրանսիական «Ստրասբուրի» սան է, հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Լորիանում», ՊՍԺ-ում, իսպանական «Սեւիլիայում», «Աթլետիկոյում» եւ «Վալենսիայում»։
Ֆրանսիայի հավաքականում նա խաղացել է 2010-2017 թվականներին։
Գամեյրոն ՊՍԺ-ի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, «Սեւիլիայի» հետ՝ Եվրոպայի լիգայի եռակի հաղթող, մեկ անգամ էլ այս տիտղոսը նվաճել է «Աթլետիկոյի» հետ։ «Վալենսիայի» կազմում Գամեյորն դարձել է Իսպանիայի գավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.