01:31  ,  8 մարտի, 2025

Բունդեսլիգա․ «Մայնցը» հաղթեց եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում «Մայնցը» Մյոնխենգլադբախում հյուրընկալվեց «Բորուսիային» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Հյուրերից աչքի ընկան գերմանացի կիսապաշտպաններ Պաուլ Նեբելն ու Նադիմ Ամիրին եւ գերմանացի պաշտպան Դոմինիկ Կորը։

«Մայնցը» 44 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Բորուսիան» 8-րդն է՝ 37 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Մայնց»՝ 1:3 (տեսանյութ)

Շտեֆան Լայներ, 73 - Պաուլ Նեբել, 39, Դոմինիկ Կոր, 48, Նադիմ Ամիրի, 77

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print