01:29  ,  1 մարտի, 2025

«Բավարիայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 24-րդ տուրի մեկնարկային տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին»։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։

34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի գերմանացի կիսապաշտպան Անգելո Շտիլերը։

45-րդ րոպեին մյունխենյան թիմից հավասարությունը վերականգնեց ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն։ «Բավարիայի» հաղթական գոլը 64-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան։ 90-րդ րոպեին հյուրերի առավելությունը մեծացրեց ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։

«Բավարիան» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բայրից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Շտուտգարտը» 7-րդն է՝ 36 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 1:3 (տեսանյութ)

Անգելո Շտիլեր, 34 - Մայքլ Օլիսե, 45, Լեոն Գորեցկա, 64, Քինգսլի Քոման, 90

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում