01:29  ,  27 փետրվարի, 2025

«Մանչեսթեր Սիթիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները, «Արսենալը» ոչ ոքի խաղաց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 27-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը 54 միավորով երկրորդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» երրորդն է՝ 48 միավոր։

Չորրորդ տեղում է չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը Լոնդոնում նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության մատնեց «Տոտենհեմին» եւ ունի 47 միավոր։ «Տոտենհեմը» 13-րդն է՝ 33 միավոր։

Նույնքան միավոր ունի 14-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը», որը 3:2 հաշվով պարտության մատնեց «Իպսվիչին»։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Արսենալ»՝ 0:0 

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 12

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Իպսվիչ»՝ 3:2 (տեսանյութ)

Սեմի Մորսի, 22, ինքնագոլ, Մատեյս Դե Լիգտ, 26, Հարի Մագուայր, 47 - Ջեյդեն Ֆիլոգեն, 4, 45+2

Հեռացում՝ Պատրիկ Դորգու («Մանչեսթեր Յունայթեդ»), 43

 «Բրենթֆորդ» - «Էվերտոն»՝ 1:1 (տեսանյութ)

Յոան Վիսա, 45+4 - Ջեյք Օ’Բրայեն, 77

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում