01:29 27 փետրվարի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 27-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը 54 միավորով երկրորդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» երրորդն է՝ 48 միավոր։
Չորրորդ տեղում է չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը Լոնդոնում նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության մատնեց «Տոտենհեմին» եւ ունի 47 միավոր։ «Տոտենհեմը» 13-րդն է՝ 33 միավոր։
Նույնքան միավոր ունի 14-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը», որը 3:2 հաշվով պարտության մատնեց «Իպսվիչին»։
Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր
«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Արսենալ»՝ 0:0
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 12
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Իպսվիչ»՝ 3:2 (տեսանյութ)
Սեմի Մորսի, 22, ինքնագոլ, Մատեյս Դե Լիգտ, 26, Հարի Մագուայր, 47 - Ջեյդեն Ֆիլոգեն, 4, 45+2
Հեռացում՝ Պատրիկ Դորգու («Մանչեսթեր Յունայթեդ»), 43
«Բրենթֆորդ» - «Էվերտոն»՝ 1:1 (տեսանյութ)
Յոան Վիսա, 45+4 - Ջեյք Օ’Բրայեն, 77
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.