19:46  ,  26 փետրվարի, 2025

Դահուկավազքի ԱԱ․ Կատյա Գալստյանը եզրափակիչում է

Նորվեգիայի Տրոնդհեմ քաղաքում ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնության 7.5 կմ դասական ոճի որակավորման փուլում կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Կատյա Գալստյանը 33 երկրի 60 մարզիկների պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը` իրավունք վաստակելով մասնակցելու եզրափակիչ փուլին, հաղորդում է մարզաձեւի հայկական ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Եզրափակիչ փուլ որակավորվում է ընդամենը 10 մարզիկ:

Կատյա Գալստյանի մարզիչներն են Արթուր և Ալլա Միքայելյանները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news