01:22  ,  22 փետրվարի, 2025

«Ֆրայբուրգի» հաղթանակը՝ 5:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Ֆրայբուրգն» ընդունեց Բրեմենի «Վերդերին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձան իտալացի կիսապաշտպան Վինչենցո Գրիֆոն եւ ճապոնացի կիսապաշտպան Ռիցու Դոանը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի պաշտպան Կիլիան Սիլդիլյան։

«Ֆրայբուրգը» 39 միավորով չորրորդն է, «Վերդերը» 10-րդ տեղում է՝ 30 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Վերդեր»՝ 5:0 

Կիլիան Սիլդիլյա, 15, Վինչենցո Գրիֆո, 33, 57, Ռիցու Դոան, 76, 90+2

Չիրացրած 11մ՝ Անդրե Սիլվա («Վերդեր»), 39

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print