01:25  ,  20 փետրվարի, 2025

«Աստոն Վիլան» ու «Լիվերպուլը» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրից տեղափոխված խաղում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Աստոն Վիլայից» աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսն ու անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը։

«Լիվերպուլի» գոլերը խփեցին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն ու անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։

26 խաղից հետո «Լիվերպուլը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Աստոն Վիլան» 9-րդն է՝ 39 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)

Յուրի Տիլեմանս, 38, Օլի Ուոթքինս, 45+3 - Մոհամեդ Սալահ, 29, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 61

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում