01:25 20 փետրվարի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրից տեղափոխված խաղում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Աստոն Վիլայից» աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսն ու անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը։
«Լիվերպուլի» գոլերը խփեցին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն ու անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։
26 խաղից հետո «Լիվերպուլը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Աստոն Վիլան» 9-րդն է՝ 39 միավոր։
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)
Յուրի Տիլեմանս, 38, Օլի Ուոթքինս, 45+3 - Մոհամեդ Սալահ, 29, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 61
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.