Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրից տեղափոխված խաղում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Էվերտոնին»։
Լիվերպուլյան դերբիում գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Դաշտի տերերից աչքի ընկան Գվինեա Բիսաուն ներկայացնող հարձակվող Բետուն եւ անգլիացի պաշտպան Ջեյմս Տարկովսկին։
«Լիվերպուլի» գոլերը խփեցին արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։
«Լիվերպուլը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արսենալից»։ «Էվերտոնը» 15-րդն է՝ 27 միավոր։
Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր
«Էվերտոն» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)
Բետու, 11, Ջեյմս Տարկովսկի, 90+8 - Ալեքսիս Մաք Ալիսթեր, 16, Մոհամեդ Սալահ, 73
Հեռացումներ․ Աբդուլայե Դուկուրե («Էվերտոն»), 90+12, երկրորդ դեղին քարտ - Քյորթիս Ջոնս («Լիվերպուլ»), 90+12, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի