02:15 13 փետրվարի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրից տեղափոխված խաղում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Էվերտոնին»։
Լիվերպուլյան դերբիում գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Դաշտի տերերից աչքի ընկան Գվինեա Բիսաուն ներկայացնող հարձակվող Բետուն եւ անգլիացի պաշտպան Ջեյմս Տարկովսկին։
«Լիվերպուլի» գոլերը խփեցին արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։
«Լիվերպուլը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արսենալից»։ «Էվերտոնը» 15-րդն է՝ 27 միավոր։
Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր
«Էվերտոն» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)
Բետու, 11, Ջեյմս Տարկովսկի, 90+8 - Ալեքսիս Մաք Ալիսթեր, 16, Մոհամեդ Սալահ, 73
Հեռացումներ․ Աբդուլայե Դուկուրե («Էվերտոն»), 90+12, երկրորդ դեղին քարտ - Քյորթիս Ջոնս («Լիվերպուլ»), 90+12, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.