02:10  ,  6 փետրվարի, 2025

Իտալիայի գավաթ․ «Միլանը» պարտության մատնեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Միլանը» տանը մրցեց «Ռոմայի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

«Միլանից» դուբլի հեղինակ դարձավ «Ռոմայի» նախկին խաղացող, անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ Նորամուտը գոլով նշեց «Միլանի» նորեկ, պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

«Ռոմայի» միակ գոլը խփեց ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։

«Միլանը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Միլան» - «Ռոմա»՝ 3:1 

Թեմի Աբրահամ, 17, 43, Ժոաու Ֆելիշ, 70 - Արտյոմ Դովբիկ, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News